Քարոզարշավը մեկնարկեց Մաշտոցի պուրակից

Քարոզարշավը մեկնարկեց Մաշտոցի պուրակից, որովհետև այստեղ է ձևավորվել ֆորմալ քաղաքականության մեջ մտնող սերունդը, և մենք այստեղից ենք սկսելու մեր օրակարգերին ուղղված քաղաքական քարոզչությունը։

#ՔՈ2 #ՔՈ #ՔաղաքացուՈրոշում #ԱպագանՔՈննԷ #Մանդարինը_մենակ_չեն_ուտում

Բնապահպանություն․ ՔՈ ՍԴԿ ծրագրային դրույթներ

ՔՈ ՍԴԿ Գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Գոռ Հակոբյան

Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հան­րա­ճա­նաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնող­նե­րից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։
http://www.sdp.am/քո-ծրագիր/բնապահպանություն/

Առողջապահություն․ ՔՈ ՍԴԿ ծրագրային դրույթներ

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյան

Առողջապահական ցանկացած հայեցակարգի հիմքում պետք է լինի մարդասիրությունը, հան­րու­թյան առողջ և անաշխատունակ խմբերի միջև համերաշխությունն ու փոխօգնությունը: Կա­մայա­կան քաղաքացու որևէ տարբերություն մյուսից իր համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ օգտվել որակ­յալ և/կամ անվճար բժշկական ծառայություններից։

http://www.sdp.am/քո-ծրագիր/առողջապահություն/ 

«Քաղաքացու որոշում» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները

Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է 5 թեկնածու՝

1․  Կարապետյան Հովհաննես Վահրամի – ՔՈ ՍԴԿ

2․  Մանթաշեւա Յանա Գեորգիի – ՔՈ ՍԴԿ

3․  Հովհաննիսյան Վլադիմիր Ստեփանի – ՔՈ ՍԴԿ Continue reading “«Քաղաքացու որոշում» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները”

ՔՈ քաղաքական մանդարինը

Ձեռք բերելով քաղաքական մանդարին՝ ՔՈ մասնակցությունն ես ունենում արդար, ազատ, համերաշխ պետության կայացման գործում։

ՔՈ մանդարինը ձեռք բերելու և մեր քաղաքական օրակարգի իրականացմանն աջակցելու համար մինչև նոյեմբերի 24-ը յուրաքանչյուր մանդարինի համար 
2050422319311001 հաշվեհամարին փոխանցիր 20000 դրամ, ուղարկիր վճարման հավաստագիրը և կոնտակտային հեռախոսահամարը info@sdp.am էլ․ հասցեին,
և մենք մինչև դեկտեմբերի 31-ը այն կառաքենք Ձեր նշած հասցեով։

Հիշեցնենք, որ կուսակցություններին նվիրաբերություն կարող են կատարել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք, իսկ անանուն նվիրաբերությունները ենթակա են պետական բյուջե փոխանցման։