Առողջապահություն

[vc_row 0=””][vc_column][vc_column_text 0=””]Առողջապահական ցանկացած հայեցակարգի հիմքում պետք է լինի մարդասիրությունը, հան­րու­թյան առողջ և անաշխատունակ խմբերի միջև համերաշխությունն ու փոխօգնությունը: Կա­մայա­կան քաղաքացու որևէ տարբերություն մյուսից իր համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ օգտվել որակ­յալ, մատչելի կամ անվճար բժշկական ծառայություններից։

Ելնելով առողջապահության ներկա խնդիրներից՝ պետք է առանձնացնել մի քանի անկյու­նա­քա­րային, համակարգային լուծումներ։

Պետության խնդիրն է առողջապահության ոլորտի գործունեության հիմքում ընկած, շու­կայա­կան հարաբերություններին բնորոշ «նվազագույն ծախս-առավելագույն շահույթ» հայեցակարգը փո­խա­րինել «նվազագույն ծախս-առավելագույն առողջություն» հայեցակարգով։

Թեև առողջապահական գործունեությունը պահանջում է լիցենզավորում, սակայն լիցենզա­վոր­վում է առողջապահական հաստատության գույքը, բայց ոչ սպասարկող անձնակազմը։ Կադրերը առող­ջա­պահական համակարգում ամենաթույլ օղակն են։ Որակի ապահովման համար անհրաժեշտ է բժշկա­կան կադրերի լիցենզավորման անկախ և օբյեկտիվ համակարգի ներդրում:

Թե՛ ծախսերի կրճատման, և թե՛ որակյալ բուժսպասարկման հիմնասյունը ապացուցողական բժշկու­թյան հիման վրա ստեղծված ուղեցույցերն ու գործելակարգերն են: Բուժապահովման ոլոր­տում այս փաստաթղթերի մասսայական իմացությունն ու կիրառությունը հնարավոր է միայն որա­կա­վոր­ման քննությունների գոյության պայմաններում: Սրանց կիրառությունը կբերի հան­րա­պե­տու­թյու­նով մեկ ստանդարտիզացված աշխատանքի՝ բուժօգնության տարբեր փուլերում, ինչով կպակասի ան­պատեհ և ավելորդ հետազոտությունների, դեղորայքային բուժման ու միջամտությունների անց­կա­ցումը, ու խիստ կբարձրացվի կատարված ծախսերի և աշխատանքի արդյունավետությունը: Միև­նույն ժամանակ, ստանդարտիզացված մոտեցումները պակասեցնում են բժկական սխալի հա­վա­նա­կա­նությունը և ավելացնում բժշկի իրավական պաշտպանվածությունը:

Առողջապահական համակարգի կազմակերպման գործում պետք է ավելացվի պետության մաս­նակցությունը: Լաբորատոր հետազոտությունները ներկայումս ինքնարժեքից 2-3 անգամ թանկ են վաճառվում, սիրտանոթային վիրահատությունները՝ ինքնարժեքից կրկնակի թանկ։ Պետությունը նույն այդ ծառայություններն իր քաղաքացիներին կարող է ինքնարժեքով տրամադրել պետական բուժհաստատություններում: Սա ընդամենը գների վերահսկման և ծախսարդյունավետության բարձ­րաց­ման մեկ օրինակ է:

Ընդհանրապես, կանխարգելիչ բժշկության դրույթները պետք է կիրառել ոչ թե ընտրովի, այլ ամ­բող­ջության մեջ: Դա նշանակում է ոչ միայն պատվաստումների իրականացում, այլև սկրինին­գային ծրագրերի պատշաճ իրագործում, արդեն զարգացած հիվանդության բարդությունների կան­խար­գելում, և, վերջին հաշվով, ավելորդ հետազոտությունների և միջամտությունների բացառում:

Անհրաժեշտ է պարտադիր, համընդհանուր պետական ապահովագրական համակարգի ներդ­րում, որն իր վրա կվերցնի առողջապահական ծախսերի մեծ բաժինը՝ տեղ թողնելով նաև մասնավոր ապա­հովագրության համար: Ապահովագրության մեջ պետք է գործի սոցիալական արդարության և հա­մերաշխության սկզբունքը։

Առողջապահական բարեփոխումները պետք է արվեն փուլային կերպով և ոլորտ առ ոլորտ, որ­պես­զի վերակսկելի լինեն թե՛ կատարված ծախսերը, թ՛ե բուժսպասարկման որակը: Առանց որակի վե­րահսկման գործուն մեխանիզմների՝ ներկայիս առողջապահական համակարգ բաց թողնված ֆի­նան­սական հոսքերի զգալի մասը դատապարտված է փոշիացման:[/vc_column_text][/vc_column][/vc_row]