Գիտություն

Գիտության համակողմանի և խորքային զարգացումը պրոգրեսիվ տնտեսության, սոցիալ-տնտե­­սական վիճակի, մարդու և հասարակության պաշտպանվածության, պետության պաշտպա­նու­-նա­­կու­թյան ապահովման կայուն երաշխիք է:

Պետական քաղաքականության և գիտության շահերը ոչ միշտ են մեկտեղվում, օրակարգերը՝ համընկ­­նում. գիտությունը ենթադրում է երկարատև և հեռակա ծրագիր, այն չի կարող լինել պետու­թյան հավերժ կցորդը և անկամ ծառան: Գիտական իրական նվաճումներ ունենալու համար պետու­թյու­նը պիտի վերանայի իր սահմանափակող դերը, խրախուսի գիտության ինքնուրույն և գործուն կա­ռավարումը, գիտությանը թույլ տա ունենալ իր տեսիլը: Գիտաշխատողը, որն ինքնին կապիտալ է, կախ­ման մեջ է հայտնվում տնօրինությունից, մինչդեռ նրա գոյությամբ է պայմանավորված ինստի­տու­տի գոյությունը: Գիտական ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում թերի են, անհստակ, ծա­ռայում են առանձին փոքրաթիվ խմբերի շահերին, երաշխավորում դրանց վերարտադրության հնա­րավորությունը և տրամադրում են մեծամասնությանը ճնշելու, շահագործելու հստակ մե­խա­նիզմ­ներ: Օրենքների վերանայումը օրակարգային է՝ գիտական հիմնարկներում որոշումների կայացումը բաց ու մասնակցային դարձնելու, գիտական աշխատանքը փակ կառավարման վնասներից ազա­տագրե­լու համար:

Գիտության և կրթության միջև կապը պահպանվում է մի խողովակով, որն ապահովում է ակա­դե­միա­կան ոլորտում մշակված արժեքային կաղապարների անցումը բարձրագույն ուսումնական միջա­վայր: Այս երկու բնագավառի միջև գործնական կապը խզված է, ինտեգրումը բացակայում է: Գի­տությունը պիտի մուտք գործի բարձրագույն կրթական համակարգ. վերջինիս գոյությունն առանց հետազոտական աշխատանքի մշակույթի՝ ինքնանպատակ է:

Բուհերը պետական և մասնավոր պատվերների միջոցով պետք է հանդիսանան գիտական կենտ­րոն­ներ և գիտության խթանիչներ: Միևնույն ժամանակ՝ գիտական ինստիտուտները պետք է նե­րառեն կրթական ծրագրեր: