Երիտասարդական քաղաքականություն եւ աշխատանք

Ա. Երիտասարդական քաղաքականության ոլորտում.

Թափանցիկ, հասկանալի, հասանելի եւ արդյունավետ երիտասարդական քաղաքականության մշակում եւ գործարկում, որը նախագծված է երիտասարդների համար, երիտասարդների կողմից եւ հաշվի առնելով երիտասարդների պատկերացումները իրենց եւ երկրի ապագայի մասին՝ հիմվելով երիտասարդահեն զարգացման եւ ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա:

 

Երիտասարդական քաղաքականությունը.

  1. Պետք է կառուցվի լինի երիտասարդների կարիքների ուսումնասիրման, խորքային վերլուծության եւ փաստարկված հենքի վրա մշակված լուծումների վրա: Այն պետք է հոգա երիտասարադների կարիքները եւ առավելագույն պայմաններ ապահովի նրանց ներուժի կիրառման եւ ինքնաիրականացման համար:
  2. Պետք է հիմնված լինի սոցիալական արդարության եւ ներառականության սկզբունքների հիման վրա: Քաղաքականությունները եւ ծրագրերը պետք է լինեն առավելագույնս ներառական եւ հասնեն առավել խոցելի սոցիալական խմբերին:
  3. Պետք է իրականացնի տաղանդների կառավարման արդյունավետ ծրագրեր: Մեծ ստեղծագործական, մտավոր եւ գիտական ներուժ ունեցող երիտասադները պետք է ստանան լիարժեք պետական աջակցություն իրենց ինքնաիրականացման ապահովման համար:
  4. Պետք է մոտիվացնի երիտասարդին ներգրավվելու քաղաքական և քաղաքացիական գործընթացներին, բարձրացնի տեղեկացվածության մակարդակը երկրում առկա խնդիրների ու դրանցով զբաղվող նախաձեռնությունների մասին, նպաստի իրավագիտակցության բարձրացմանը:
  5. Պետք է նպաստի երիտասարդների ազգային եւ միջազգային շարժին և շարժունակությանըերիատասարդներին պետք է տրվեն շփվելու, փորձի փոխանակման եւ համագործակցության հնարավորություններ Հայաստանում եւ արտերկրում իրականացվող ծրագրերին մասնակցության, նման ծրագրերի նախաձեռնման եւ իրականացման միջոցով:
  6. Երիատասարդների համար պետք է ապահովի արժանավայել վարձատրվող եւ ինքնազարգացմանն ու ինքնաիրականացմանը նպաստող աշխատանք ստանալու կամ ստեղծելու հնարավորություն: Երիտասարդների համար պետք է մշակվեն եւ գործարկվեն մասնագիտական կողմնորոշման արդունավետ համակարգեր, ինչպես նաեւ առաջին աշխատանքային փորձի հնարավորություններ ապահովող ծրագրեր:
  7. Երիտասարդների համար պետք է ապահովի մասնագիտացման եւ վերամասնագիտացման ապահովման մեխանիզմներ, ի դեմս ցկյանս ուսուցման (life long learning) եւ համընդգրկում ուսուցման (life-wide learning) եւ այլ համակարգերի:
  8. Պետք է ուղղված լինի Հայաստանի բոլոր համայնքների եւ երիտասարդական խմբերի համաչափ եւ ներդաշնակ զարգացմանը. պետք է վերացվեն մայրաքաղաքի եւ մարզերի, կենտրոնական բնակավայրերի եւ ծայրամասերի, քաղաքի եւ գյուղի հնարավորությունների եւ ենթակառուցվածքների միջեւ առկա ծայրահեղ տարբերությունները:
  9. Պետք է լինի մասնակցային. երիտասարդները պետք է պատրաստվեն եւ հնարավորություներ ստանան մասնակցելու իրենց հետ կապված բոլոր որոշումների կայացման գործընթացներին: Հատուկ պետք է խրախուսվեն երիատասարդական տարբեր տիպի խորհուրդները, ուսանողական եւ դպրոցական ինքանակառավարման մարմինները եւ ապահովվի դրանց ապաքաղաքական, արդյունավետ եւ թափանցիկ աշխատանքը, ինչպես նաեւ խթանվեն ժամանակակից, նորարական եւ երիտասրդների առավել մոտիվացնող նոր մասնակցության հնարավորություններ եւ ձեւաչափեր:
  10. Պետք է լինի թափանցիկ եւ վերահսկվող: Բոլոր պետական քաղաքականությունները եւ ծրագրերը պետք է գործեն առավելագույնս թափանցիկ եւ մասնակցային կառավարման սկզբունքների համաձայն: Պետք է մշակվեն եւ գործարկվեն միջոցների ծախսման վերահսկման եւ ծրագրերի արդյունավետության գնահատման հստակ համակարգեր:

Բ. Երիտասարդական ծրագրեր եւ այլ աշխատանք երիտասարդների հետ

Պետական երիտասարդական ծրագրերը եւ միջգերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու ենթակառուցվածքները պետք է ապահովեն երիտասարդների համակողմանի եւ ներդաշնակ զարգացման բազմաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն նրանց ներուժի իրագործմանը, բարեկեցությանը եւ երջանիկ ապագայի ապահովմանը:

 

Երիտասարդական ծրագրերն ու աշխատանքը.

  1. Պետք է օգնեն երիտասարդներին ներդաշնակ կերպով զարգացնելու իրենց հոգեւոր, ինտելեկտւալ, էմոցիոնալ եւ ֆիզիկական դաշտերը եւ կառուցել աշխարհընկալման արդյունավետ մոդել, որը թույլ կտա ճշգրիտ կերպով կողմնորշվել, որոշել առաջնայնություններ, ինչպես նաեւ դնել եւ հասնել իրենց նպատակներին:
  2. Պետք է նպաստեն երիտասարդների տնտեսական հզորացմանը եւ ֆինանսատնտեսական անկախությանը: Երիտասարդների համար առանձնահատուկ կարեւորության խնդիր է ճիշտ մասնագիտական կողմնորոշումը եւ տնտեսական ոլորտում ակտիվ մասնակցության հնարավորությունների դաշտի առկայությունը: Երիտասարդները այստեղ ունեն լրջագույն ներուժ, որի իրացման պարագայում ոչ միայն կապահովեն իրենց անձնական բարեկեցությունը, այլեւ՝ կնպաստեն երկրի թռիչքային զարգացմանը:
  3. Պետք է Հայաստանի բոլոր մասերում ապահովվեն երիատասարդների որակյալ ժամանցի հնարավորություններ: Այստեղ պետք է եւս լրջագույն ուշադրություն դարձվի երկրի անհամաչափ զարգացմանը այս տեսանկյունից եւ հատուկ ծրագրերով ապահովվի մարզերի եւ հատկապես գյուղական շրջանների ենթկառուցվածքների եւ ծրագրերի հզորացումը:
  4. Պետք է նախագծվեն եւ գործարկվեն նորարարական մեխանիզմներով եւ հաշվի առնելով աշխարհի տարբեր երկրների առաջատար փորձը: Ծրագրերը պետք է հաշվի առնեն ներկայումս Հայաստանում եւ գլոբալ մակարդակում ընթացող տրանսֆորմացիոն գործընթացներն ու դրանց միտումները եւ չհիմնվեն նախկինում իրենց անարդյունավետությունը բազմիցս ապացուցած ռեակտիվ, պրոբլեմ լուծելու վրա հիմնված մոտեցումների վրա:
  5. Պետք է ամեն կերպ խթանվեն միջսերնդային համերաշխությունն ու փոխհամագործակցությունը: Նախկին իրողությունների վրա հիմնված մեծահասակների գիտելիքի եւ փորձի մոնոպոլ տիրապետման մոդելը պետք է փոխարինվի գիտելիքների եւ փորձի միջսերնդային փոխանակման պրակտիկաներով: Եվ պետք է մշակվեն եւ իրականացվեն համատեղ զարգացման օրակարգեր եւ ծրագրեր, որտեղ ներգրավված են առնվազն երեք սերունդների ներկայացուցիչներ:
  6. Պետք է իրականացվեն հիմնվելով որակի հստակ չափանիշների վրա եւ ըստ այդմ պետք է մշակվեն եւ գործարկվեն երիտասարդների հետ աշխատանքի արհեստավարժ եւ որակյալ մասնագետների պատրաստման մեխանիզմներ:
  7. Պետք է հիմնված լինեն ռազմավարկան պլանավորման հստակ գործընթացների վրա: Պետք է զարկ տրվի տարբեր բնույթի երիտասարդական ոլորտի ռազմավարական մշակումների հարթակների ձեւավորմանը, որոնք կմշակեն զարգացման հստակ սցենարներ, մոդելներ եւ չափորոշիչներ:
  8. Պետք է հաշվի առնեն եւ առանձնահատուկ կարեւորություն տան ինֆորմացիոն հասարակարգի իրողություններին: Նախկին ինդուստրիալ համակարգի մնացուկային մոտեցումները եւ ծրագրային դրույթները պետք է ենթարկվեն ռադիկալ վերանայումների եւ թարմացումների եւ հարմարեցվեն ապագայի մարտահրավերների լուծմանը:
  9. Պետք է միտված լինեն երիտասարդների հոգևոր ու մշակութային զարգազմանը, նպաստեն երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը, ներառյալ՝ վնասակար սովորույթների մասին իրազեկումը:
  10. Պետք է դիտարկեն երիատասարդական խնդիրները համայն հայության տեսանկյունից: Երիտասարդական ծրագրերում հատուկ ուշադրություն պետք է դարձվի սփյուռքահայ երիտասարդների հետ համագործակցային մեխանիզմների ձեւավորմանը, ինչպես նաեւ Սփյուռքի բոլոր սերունդների ներկայացուցիչների մասնագիտական եւ փորձագիտական ներուժի կիրառմանը Հայաստանում եւ Հայաստանից դուրս երիտասարդական ծրագրերի կազմակերպման գործընթացներում: