Պաշտպանության ոլորտում մեր քաղաքականությունը միտված է լինելու Զինված ուժերի համալրման՝ արդիական սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ինչպես նաև կապի և ավտոմատ կառավարման նորագույն համակարգերով:
Այս փուլում նկատի ունենալով ներկայումս գործող սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման մրցավազքը՝ հակառակորդի նկատմամբ հավասարակշռությունն ապահովելու և նրա հնարավոր գերիշխանությունը բացառելու նպատակով, միևնույն ժամանակ նշելով, որ զինված ուժերը հանդիսանանում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության միակ երաշխավոր՝ անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես աշխարհաքաղաքան իրավիճակը, աշխարհագրական դիրքը, այնպես էլ համաշխարհային փորձը:
Մենք անհրաժեշտ ենք համարում՝
- բանակի համալրման համար շեշտադրումը կատարել ժամանակակից ռազմավարական և օպերատիվ-մարտավարական հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վրա, հրետանային և ավիացիոն միջոցների, զենիթահրթիռային համալիրների, նորագույն ՀՕՊ համակարգերով ապահովել յուրային օդուժի գերիշխանությունը:
- կարևորել բազմաֆունկցիոնալ տարեղանակային ավիացիայի, արդիական զրահատեխնիկայի, նորագույն անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հակառակորդի հավանական գործողությունները (տեղաշարժերը, առաջխաղացումները) ժամանակին հայտնաբերելու և հանկարծակիությունը բացառելու նպատակով համալրել ռադիոլոկացիոն և ազդարարման համակարգերով՝ այպիսով ստիպել հակառակորդին ցուցաբերել կատարյալ զսպվածություն, իսկ պատերազմի պարագայում մատնել անխուսափելի պարտության։
- ժամանակակից օպերացիաների (մարտական գործողությունների) ղեկավարման արդյունավետությումը բարձրացնելու նպատակով ունենալ արդիական կապի և ավտոմատ կառավարման համակարգեր:
Հաշվի առնելով ՀՀ ֆինանսական սահմանափակությունը՝ վերը նշվածները ձեռք բերելու համար անհրաժեշտ ենք համարում՝
- ուսումնասիրել միջազգային ռազմաարդյունաբերական առաջարկները՝ խորացնել ճկուն հարաբերությունները գործընկերների հետ՝ միաժամանակ մեծացնելով ռազմաարդյունաբերական համակարգի դերն ու նշանակությունը՝ ընդգրկելով ո՛չ միայն ռազմական նշանակության ինստիտուտները, այլև խոշոր ձեռնարկությունները, մասնավոր ընկերությունները,
- խթանել ռազմաարդյունաբերության զարգացումը՝ համալրելով բարձրակարգ մասնագետներով, հիմքը դնելով ո՛չ միայն արտասահմանյան արտադրության ՍՌՏ ձեռք բերելու, այլև տեղական արդիական արտադրության վրա:
Հաշվի առնելով ՀՀ ԶՈՒ անձնակազմի խիստ մարտական թվաքանակը՝ անհրաժեշտ է․
- բարձրացնել սպայական և շարքային կազմի բարոյահոգեբանական վիճակը՝ ընդգրկելով ո՛չ միայն զինված ուժերի հնարավորությունները, այլև տարբեր հասարակական կազմակերպություններ,
- վերանայել ներքին կանոնադրությունները՝ դրանք դարձնելով առավել արդի և կիրառելի:
ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական դիրքերի (հենակետերի) պաշտպանվածության և կահավորվածության, անձնակազմի մարտական, նյութատեխնիկական և թիկունքային ապահովման խնդիրն է: Այդ առումով խիստ անհրաժեշտ ենք համարում՝
- առաջնահերթ ձեռք բերել ազդանշանային և տեսանկարահանման համակարգեր՝ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի արագ հայնաբերման և ոչնչացման նպատակով,
- ստեղծել արագ արձագանքման, հատուկ գործողությունների ստորաբաժանումներ՝ սպառազինելով ժամանակակից զինատեսակներով և ռազմական տեխնիկայով,
- համագործակցել ճանապարհաշինարարական ընկերությունների հետ, կատերելագործել ճանապարհային ցանցը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ԶՈւ տեղաշարժերի համար,
- սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի համար ուսումնասիրել և սկզբնական ներդնել ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը՝ վերահսկողությունը դնելով ոստիկանության վրա:
Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, կանոնադրական հարաբերությունները, սոցիալական վիճակը․
Մենք նպատակ ունենք՝
- ստեղծել հավասարության մթնոլորտ՝ բացառելով հեղինակությունների և տարաբնույթ հանցավոր խմբերի ստեղծումը բանակում, անցնել ամբողջական կանnնադրական հարաբերությունների,
- հեշտացնել «ԵՍ ԵՄ» ծրագրում ընդգրկված զինծառայողների համար նախատեսված պայմանները՝ առավելապես հնարավորություն ստեղծելու ինքնակամ տնօրինելու նախանշված գումարը,
- բարձրացնել սպայական կազմի սոցիալական ապահովվածության մակարդակը, առավելապես լուծել բնակարանների խնդիրը՝ առաջնահերթությունը տալով զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին (առանց բացառության), մարտական գործողությունների մասնակիցներին, զինթոշակառուներին և երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպայական կազմին,
- բարձրացնել սպայակազմի և պայմանագրային հիմունքներով զինծառայողների դրամական բավարարումը (փուլային), ինչպես նաև իրականացնել սոցիալական, ապահովագրական և սուբսիդավորված վարկային ծրագրեր:
Համագործակցել ճանապարհաշինարարական ընկերությունների հետ, կատերելագործել ճանապարհային ցանցը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ԶՈւ տեղաշարժերի համար:
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի համար ուսումնասիրել և սկզբնական ներդնել ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը՝ վերահսկողությունը դնելով ոստիկանության վրա:
Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը կանոնադրական հարաբերությունները, սոցիալական վիճակը`
Ստեղծել հավասարության մթնոլորտ՝ բացառելով հեղինակությունների և տարաբնույթ հանցավոր խմբերի ստեղծումը բանակում, անցնել ամբողջական կանոադրական հարաբերությունների:
Հեշտացնել «ԵՍ ԵՄ» ծրագրում ընդգրկված զինծառայողների համար նախատեսված պայմանները, առավելապես հնարավորություն ստեղծելու ինքնակամ տնօրինելու նախանշված գումարը:
Բարձրացնել սպայական կազմի սոցիալական ապահովվածության մակարդակը, առավելապես լուծել բնակարանների խնդիր, առաջնահերթությունը տալով՝ զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին (առանց բացառության), մարտական գործողությունների մասնակիցներին, զինթոշակառուներին և երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպայական կազմի համար:
Անհրաժեշտ է բարձրացնել սպայակազմի և պայմանագրային հիմունքներով զինծառաողների դրամական բավարարումը (փուլային), ինչպես նաև իրականացնել սոցիալական, ապահովագրական և սուբսիդավորված վարկային ծրագրեր: