Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:
Մեր երկրում էներգետիկ անվտանգության խնդիրը լուծելու համար պետք է․
- էներգակիրներից մեծ կախվածություն նվազեցում,
- էներգաարդյունավետության մակարդակի բարձրացում,
- էներգիայի սպառման բնական աճի ընթացքում բավարար արտադրող և փոխանցող համակարգի ստեղծում,
- էլեկտրամատակարարման բաշխիչ համակարգի վերազինում,
- վերականգնվող էներգետիկայի զանգվածային կիրառում,
- վառելիքի շուկայի դիվերսիֆիկացում,
- մատակարարվող գազի որակի ստուգման պարզ ու թափանցիկ համակարգի ստեղծում,
- ոլորտի որակյալ մասնագետների ներգրավում և կրթություն։