Տարածքային կառավարում եւ համաչափ զարգացում

Տարածքային համաչափ զարգացումը մարդու և նրա միջավայրի փոխազդեցության ոլորտում է։ Ուստի պետությունը պետք է իր վրա վերցնի զարգացումը խթանող միջավայր ձևավորելու առա­քե­լու­թյունը։

Այս առումով մենք շարժվելու ենք հետևյալ ռազմավարությամբ․

  • հինգ տարում ամբողջապես հասանելի դարձնել պետական ապարատի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները յուրաքանչյուր համայնքում՝ համակարգչային միասնական համակարգի միջոցով,
  • սկսել աստիճանաբար ՓՄՁ հարկերը առավել կարիքավոր համայնքներին թողնելու գործընթաց,
  • սուբվենցիոն ծրագրերում ներդնել առավել ճկուն մեխանիզմներ հասցեականությունը և անհատական մոտեցումը ապահովելու նպատակով,
  • կարճ ժամանակում վերլուծել միագործառույթ քաղաքների զարգացման հնարավորությունները, մշակել և իրականացնել ծրագրեր՝ քաղաքները բազմագործառութայնացնելու ուղղությամբ,
  • ստեղծել ՏԻՄ-երի հետ համագործակցության և խորհրդակցական նոր մեխանիզմներ, որոնք կբացառեն մարզպետարանների միջամտող դերակատարումը պետական կառավարման մարմիններ-տեղական ինքնակառավարման մարմիններ հարաբերություններում,
  • օրենքով երաշխավորել համայնքների կարծիքի վճռորոշ դերը համայնքների միավորման գործընթացում, ընդ որում, միավորումներում համայնքը չպետք է կորցնի ինքնակառավարման իր իրավունքը։