«Քանդել համակարգը, երբ վերևները որոշումներ են կայացնում ներքևների համար»․ Գոռ Հակոբյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասին ու ասում՝ անհրաժեշտ է քննարկել կուսակցությունների ծրագրերն ու տեսլականները ապագա Հայաստանի մասին։ Նա ասում է, որ պետք է քանդել այն բրգաձև համակարգը, որտեղ «վերևները» որոշումներ են կայացնում «ներքևների» համար։