Ես կոչ եմ անում վերցնել հեղափոխության երթը և առաջնորդել մինչև վերջ․ Սուրեն Սահակյան

Սիրելի հեղափոխական, ազատ քաղաքացի,

ապրիլի 22-ին, երբ հեղափոխության երթն առաջնորդող բոլոր հայտնի գործիչները ձերբակալված էին և քաղաքում անորոշ վիճակ էր, դու ՔՈ ձեռքը վերցրիր հեղափոխությունն առաջնորդելու գործը։ Դու այդ շարժումը տարար հաղթանակի։


Ինչի՞ համար էիր դու առաջնորդում այդ շարժումը։
Մի՞թե նրա համար չէր, որ հոգնել էիր քաղաքականության մեջ և Ազգային Ժողովում ծվարած հանցագործներից։
Մի՞թե նրա համար չէր, որ դու այլևս նրանց չէիր ուզում տեսնել քաղաքականության մեջ։

Հիմա այդ մարդիկ հավակնում են զբաղեցնել Ազգային Ժողովի 30 տոկոսը, և ես կոչ եմ անում վերցնել հեղափոխության երթը և առաջնորդել մինչև վերջ։

«Քաղաքացու որոշում» կուսակցության քվեաթերթիկը 2-րդն է։

ՔՈ ՍԴԿ համապետական ցուցակի 1-ին համար Սուրեն Սահակյան