Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, «Քաղաքացու Որոշում՛» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Մաշտոցի պուրակում կամփոփի ընտրարշավը:
17։00-ին հավաքվում ենք Մաշտոցի պուրակում,
17:30-ից 19։30-ն շրջելու ենք կանգառներով, մանդարին և թռուցիկներ ենք բաժանելու, ծանոթանալու, զրուցելու ենք քաղաքացիների հետ, ներկայացնելու ենք մեր ծրագրերը։
19:40-ին վերադառնալու ենք Մաշտոց պուրակ, որտեղ խարույկի շուրջ, երաժշտություն ուղեկցությամբ կզրուցենք մեր երազած պետության ու հանրության մասին։
Հրավիրում ենք մեր բոլոր համակիրներին, ընկերներին, հարցեր ունեցող քաղաքացիներին, մրցակիցներին և լրատվամիջոցներին՝ համերաշխության խարույկի շուրջ ավարտելու քարոզարշավը: