Հարցում ՀՀ Գլխավոր դատախազին

Հարցում ՀՀ Գլխավոր դատախազին՝ Ջուլիետա Ղուկասյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ պարզաբանումներ ստանալու համար․

Հարգելի՛ պարոն Դավթյան,

Համաձայն 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ հետևյալ հարցերի մասին.

1. Մամուլում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ 2018թ․ դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժանորեն ծեծելու եւ նրան մահվան հասցնելու մեջ կասկածվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի ձեռբակալված զինծառայողը պահվում է ռազմակայանի տարածքում։ Արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը
2. Ո՞ր երկրի իրավապահ մարմիններն են հայտնաբերել կասկածյալին։
3. Եթե կողմերից որևէ մեկը կասկածյալին փոխանցել է մյուս կողմին՝ ապա ի՞նչ իրավական հիմքով։
4. Եթե կասկածյալը պահվում է ռուսական կողմի իրավազորության տակ ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Դուք՝ կասկածյալին Հայաստանի արդարադատությանը ներկայացնելու ուղղությամբ։