«Քաղաքացու որոշում» կուսակցության ամանորյա ուղերձը

Սիրելի քաղաքացիներ,

Անցնող տարին լի էր երկար սպասված իրադարձություններով։ Մեր խնդիրն է կանգ չառնել և շարունակել նորանոր ձեռքբերումներ ունենալ երկիրն ավելի ժողովրդավարական ու սոցիալական, իրավական ու ինքնիշխան դարձնելու գործում։ Ինչպես նախկինում, այժմ և հետագայում նույնպես մենք յուրաքանչյուրի կողքին ենք, ում համար արդարություն, ազատություն և համերաշխություն արժեքները զուտ գեղեցիկ բառեր չեն։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Ձեզ շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Խաղաղություն ու սեր յուրաքանչյուրիս, բարեկեցություն ու հաջողություն յուրաքանչյուր ընտանիքի։ Թո՛ղ որ իրականանան ամենաբարի ու նվիրական երազանքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով