Մենք ուշադրությամբ հետևում ենք Ջերմուկ համայնքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում համայնքի 3000 բնակիչների կամարտահայտությունն ի կատար ածելուն ուղղված ավագանու գործողություններին:
Գտնում ենք, որ թեև Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործողությունները առայժմ իրենց օրինական լիազորությունների շրջանակից դուրս չեն եկել, սակայն, քաղաքական առումով անցանկալի միջամտություն են պարունակում ինքնակառավարման նոր ձևավորվող մշակույթին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ քաղաքացիների կամարտահայտության օրինական իրականացման հնարավորությունների բացակայությունը կարող է հանգեցնել անհնազանդության դրսևորումների: Կարծում ենք քաղաքական ուժերի պարտավորությունն է խթանել ժողովրդի կամքի իրացման ինստիտուցիոնալ մեխանիզմները` զերծ պահելով քաղաքացիներին անհնազանդությունը, որպես միակ միջոց դիտարկելու հեռանկարից: