Սուրեն Սահակյանի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ

Հետևյալ տեսանյութերը հիմք ընդունելով, ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․
1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:
2․ Օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ։

Նույն տեսանյութերի հիմքով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով, որ․
1․ Իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը։
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն խնդրո առարկայի վերաբերյալ:

Մանրամասնելով, նշենք, որ խոսքը վերաբերվում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ։

Տեսանյութ 1.

Տեսանյութ 2.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով