Աշխատավորների օրվա առիթով ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել ստեղծարար մարդուն

Սիրելի՛ աշխատավորներ,

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել ստեղծարար մարդուն, ով իր ազնիվ աշխատանքով արժեք է ստեղծում։

Օրվա խորհուրդը աշխատավորների իրավունքների պաշտպանության կարևորությունը վերահաստատելու մեջ է։ Եվ մենք մեր հավատարմությունն ենք հայտնում աշխատավորական միավորումներին և առանձին աշխատավորներին` իրենց իրավունքների համար մղվող պայքարում։

Անսահման եռանդ և անսպառ ոգեշնչում բոլոր աշխատավորներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով