
Արթուր Ավագյան
Գործադիր մարմնի անդամ
Կենսագրություն
Ծնվել է 1987թ.- ի մարտի 20-ին Երևանում:
2003-2007թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: 2010թ. ավարտել է Պետական Կառավարման Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2011-2015թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Իրավունքի, Փիլիսոփայության և Սոցիոլոգիայի ինստիտուտում՝ ստանալով ասպիրանտի աստիճան: 2015թ-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն «Հասարակության իրավագիտակցության դրսևորումը քաղաքական գործընթացներում» թեմայով և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտակամ կոչում։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
2007-2011թթ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։ Պահեստազորի սպա է, մարտական գործողությունների մասնակից:
2011թ-ից սկսած մինչ օրս զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, մի շարք ընկերություններում զբաղեցրել է իրավական հարցերով խորհրդատուի, արտաքին կապերի պատասխանատուի և տնօրենի պաշտոններ։
Քաղաքական գործունեություն
2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ:
2020թ. կայացած համագումարում վերընտրվել է:
Հանդիսանում է «Համերաշխություն» կրթական-հետազոտական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: