Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքը

Ամփոփելով երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․

Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով պարալիզացրել են ազատ ընտրություններով կառավարման համակարգ ձևավորելու քաղաքացիների միակ օրինակարգ ճանապարհը։ Երկրորդ քայլով նրանք ջարդել են երկրի ողնաշարը հանդիսացող արդարադատության համակարգը, քանի որ ցանկացած այլ պարագայում հաջորդ պահին կհայտնվեին ճաղերի ետևում։ Կենտրոնացրել ու իրենց են ենթարկեցրել ազատ լինելու առաքելություն ունեցող մամուլի էական մասը, տնտեսությունը, մենաշնորհել են քաղաքական դաշտը, ապարդյուն դարձրել ֆորմալ քաղաքական գործունեությունը, խեղաթյուրել քաղաքական միտքը, անհնար դարձրել դրա զարգացումը։

Continue reading “Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքը”

Դիմում ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարներին՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերի քննարկման առաջարկով

Հանրային իրազեկում

Պարոն Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանի կողմից հղված հրապարակային գրության մեջ կարդում ենք․ «…Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»։

Continue reading “Դիմում ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարներին՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերի քննարկման առաջարկով”

ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես քաղաքացու համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ

Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։ Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված է նրա կուսակցական պատկանելությունը։

Continue reading “ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես քաղաքացու համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ”

Աշխատավորների օրվա առիթով ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել ստեղծարար մարդուն

Սիրելի՛ աշխատավորներ,

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել ստեղծարար մարդուն, ով իր ազնիվ աշխատանքով արժեք է ստեղծում։

Օրվա խորհուրդը աշխատավորների իրավունքների պաշտպանության կարևորությունը վերահաստատելու մեջ է։ Եվ մենք մեր հավատարմությունն ենք հայտնում աշխատավորական միավորումներին և առանձին աշխատավորներին` իրենց իրավունքների համար մղվող պայքարում։

Անսահման եռանդ և անսպառ ոգեշնչում բոլոր աշխատավորներին։

Սուրեն Սահակյանի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ

Հետևյալ տեսանյութերը հիմք ընդունելով, ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․
1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:
2․ Օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ։

Continue reading “Սուրեն Սահակյանի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ”

Առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն

Երեկ՝ 13.03.2019թ․, «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։

Continue reading “Առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն”

Եթե չկարողանան, ապա մենք ստիպված կլինենք նորից էսկալացիոն ճանապարհներով գնալ

Չի անցել այն սահմանը, որ ասեմ՝ ինչ ասում են, ամեն ինչ սուտ են ասում։ Ես հույս ունեմ, որ կկարողանան անել այն, ինչն ի սկզբանե եղել է լայն հանրային պայմանավորվածության առարկա։ Եթե չկարողանան, ապա մենք ստիպված կլինենք նորից, համընդհանուր կարգ հաստատելու համար, էսկալացիոն ճանապարհներով գնալ։

ՔՈ ՍԴԿ մամուլի խոսնակ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկվող նախագծի մշակման հիմքում դրված է եղել դեռևս ամիսներ առաջ Վարչապետի կողմից հնչեցված երկու նպատակ։

Continue reading “«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունը”

Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Ջերմուկ համայնքի բնակիչներին

Մենք ուշադրությամբ հետևում ենք Ջերմուկ համայնքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում համայնքի 3000 բնակիչների կամարտահայտությունն ի կատար ածելուն ուղղված ավագանու գործողություններին:

Continue reading “Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Ջերմուկ համայնքի բնակիչներին”

Այսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին

Այսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին։ Տեքստը՝ ստորև։

ՀՀ գլխավոր դատախազ՝ պարոն Ա. Դավթյանին

Հ ա ղ ո ր դ ո ւ մ
հանցագործության մասին

2018 թվականի դեկտեմբերի 13-ին տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել եմ Ձեզ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն 2018 թվականի դեկտեմբերի 02-ին Գյումրի քաղաքում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժանորեն ծեծելու և նրան մահվան հասցնելու դեպքի վերաբերյալ:

Continue reading “Այսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին”