• Գլխավոր
  • Ընտրություններ
    • ՏԻՄ ընտրություններ
    • Խորհրդարանական ընտրություններ
  • Կուսակցություն
    • Մեր մասին
    • Գործադիր մարմին
    • Վերահսկիչ հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Էթիկայի կանոնագիրք
    • «Համերաշխություն» հիմնադրամ
  • Ծրագիր
    • Կուսակցական ծրագիր
    • Նախընտրական ծրագիր 2021
  • Միանալ մեզ
  • Կապ
 ՔՈ
  • Կուսակցություն
    • Մեր մասին
    • Գործադիր մարմին
    • Վերահսկիչ հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Էթիկայի կանոնագիրք
    • «Համերաշխություն» հիմնադրամ
  • Միանալ մեզ
  • Կապ
Նվիրատվություն

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՐԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉ,

Նախընտրական ծրագրի ներակայացումը սկսում ենք ընդհանուր դրույթներից, այնուհետև անցում կատարենք մասնավորին։

Ընդհանուր Հայաստանի համար մենք չափազանց կարևորում ենք համայնքային համաչափ զարգացումը և համայնքային կառավարման մեջ ուղիղ ժողովրդավարության դերը։ Այս իմաստով ՀՀ քաղաքացին՝ դիլիջանցին, ապարանցին, վայքեցին և մյուսները, պետք է կարողանան իրական մասնակցություն ունենան իրենց համայնքի կառավարմանը։ Հենց այս միջոցով է հնարավոր, որ քաղաքացին, բնակիչը, մասնակցելով իր համայնքում որոշումների կայացման գործընթացին, իրեն իր համայնքի, իր երկրի իրական տերը զգա։ Առաջիկա 5 տարում մենք փորձելու ենք ներդնել տեղական հանրաքվեների ինստիտուտը, տարբեր խորհրդատվական մարմինների ստեղծումը, որոնց միջոցով քաղաքացու ձայնը ավելի լսելի կդառնա։

Ողջամիտ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար մենք պետք է ունենանք կրթված, առողջ, ինքնաբավ, տեղեկացված քաղաքացի։ Այս առումով, Դիլիջանի զարգացման համար չափազանց կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը։ Որպեսզի մենք կարողանանք Դիլիջանում ներգրավել նոր տնտեսական հնարավորություններ, դրան համապատասխան մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ։ Առաջիկա 5 տարում մենք իրականացելու ենք տարատեսակ կրթական ծրագրեր առանց տարիքային սահմանափակման, որպեսզի ունենանք լավ մասնագետներ տարբեր ոլորտներում, ինչը հնարավրություն կտա նոր տնտեսական ոլորտներում գործունեություն ծավալել և զարգացնել եղածները։

Հաջորդ կարևոր գործոնը, որ հնարավորություն կտա իրականացնել մեր երազանքները, համայնքային ռեսուրսների արդարացի բաշխումն ու վերաբաշխումն է։ Այն պետք է հիմնված լինի սկզբունքների վրա, որոնք բնակչի մոտ արդարության հետ կապված ոչ մի
հարց չի առաջացնի։
Հետագայում համայնքի այսպիսի մոդելը կարող է օրինակելի դառնալ ողջ հանրապետության համար։

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական Ծրագիր

Մեր նախընտրական ծրագրին իր մեջ ներառում է հա-սարակական կյանքի բոլո՛ր ոլորտների զարգացումը, համայնքի բոլո՛ր բնակավայրերում և որ կաևորն է՝ կայուն զարգացումը:

 

Այս նպատակին հասնելու համար նախատեսում ենք.

✓ Համայնքային ենթակայության շենք-շինությունների օգտագործման արդյունավետության բարձրացում, այդ նպատակով՝ դրանց վերանորոգման, կահավորման արդիականացման աշխատանքների իրականացում:

✓ Կարևորելով կրթության դերը հասարակական բարեկեցության, ազգային ոգու և հայրենասիրության ձևավորման գործում՝ նախատեսում ենք նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպման որակի բարելավում, համայնքային ենթակայության կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավում և արդիականացում: Համայնքի այն բնակավայրերում, որտեղ չկան մանկապարտեզներ, դրանց ստեղծում, նոր գույքով ապահովում: Երիտասարդների վերամասնագիտացման աշխատանքների կազմակերպում ոչ ֆորմալ կրթության վերապատրաստման միջոցով:

✓ Ներհամայնքային ճանապարհների պարբերաբար բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացում։ Հեռագնա արոտավայրերի և խոտհարքների ճանապարհների բարելավում։

✓ Միջհամայնքային և քաղաքային երթուղիների կազմակերպման և սպասարկման որակի բարելավում, այդ նպատակով՝ նոր երթուղային ավտոբուսների ձեռքբերում և երթուղիների ճկուն գրաֆիկների ստեղծում:

✓ Գերեզմանատուն տանող ճանապարհների վերանորոգում և գերեզմանատների ցանկապատում։

✓ Գյուղական համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի և ծառայությունների մատուցման որակի բարելավում։

✓ Արևային համակարգերի կիրառմամբ համայնքի լուսավորության ցանցի արդիականացում և խնայությունների հաշվին ցանցի ընդլայնում։ Համայնքի լուսավորության համակարգի արևային համակարգերի աստիճանական փոխարինում և խնայողությունների հաշվին։

✓ Բացօթյա առևտրի կանոնավորում, շուկայի կազմակերպում՝ վերջինիս համար համապատասխան վայրի առանձնացմամբ և համայնքի քաղաքաշինական միջավայրին բնորոշ տաղավարների տեղադրմամբ:

✓ Բազմաբնակարան բնակելի շենքերի հարակից տարածքների բարեկարգում, ժամանակին համահունչ մանկական խաղահրապարակների և զբաղմունքի վայրերի կառուցում։

✓ Շրջակա միջավայրը մաքուր պահելու, սանիտարական նորմերի պահպանման հարցում կարևորում ենք համայնքում աղբահանության աշխատանքների որակի բարձրացումը՝ նոր աղբատար մեքենաների ձեռբերման միջոցով։

✓ Համայնքում մշակութային կյանքի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում, այդ նպատակով՝ համայնքի մշակույթի կենտրոնների վերանորոգում, արվեստի և արհեստի նոր խմբակների ստեղծում, փառատոնների ներգրավում, վերջիններիս կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, դրանց բարելավում:

✓ Համայնքին համահունչ քաղաքաշինական ոճի ձևավորում և պահպանում, այդ նպատակով՝ ներկայումս մշակման փուլում գտնվող համայնքի գլխավոր հատակագծի շրջանակներում քաղաքաշինական զարգացման միասնական հայեցակարգի ձևավորում, ՏԻՄ մակարդակով համապատասխան նորմատիվ ակտերի ընդունում, ներդրողներին համայնքին բնորոշ կառուցապատման առանձնահատկություններին մատչելի տեղեկացվածության ապահովում:

✓ Առավել կարևոր նշանակություն ունեցող ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում հանրության տարբեր շրջանակների ներգրավում՝ հանրային քննարկումների, դրանց մասին բնակչության տեղեկացվածության և մասնակցության բարձրացմանն ուղղված մեխանիզմների և միջոցառումների բարելավման միջոցով:

✓ Զբոսաշրջության զարգացմանը կարող ենք հասնել ծրագրում թվարկված բոլոր կետերի անվերապահ իրագործմամբ՝ պահպանելով մեր համայնքի բնական հարստությունը, առողջ և մաքուր շրջակա միջավայրը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, օգտվելով վերջիններիս ընձեռած հնարավորություններից, ստեղծելով մեր համայնքին համահունչ քաղաքաշինական միջավայր և ձևավորելով զբոսաշրջիկին մեր համայնք հրավիրող համայնքային միջոցառումներ:

Համոզված ենք՝ ծրագրի համատեղ իրականացման արդյունքում ունենալու ենք մեր բոլորի երազած Դիլիջանը...

Համայնքի սիրելի՛ բնակիչ, ունենալու ես ՔՈ՛ ԴԻԼԻՋԱՆԸ...

Բարձրանալ վերև
Հեռ.՝ +37491 373 714
Էլ. փոստ՝ info@sdp.am 
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Խորհրդարանական ընտրություններ
  • Կանոնադրություն
  • Էթիկայի կանոնագիրք
  • Կապ
  • Միանալ մեզ
  • «Համերաշխություն» հիմնադրամ
Հետևեք մեզ
ՔՈ ՍԴԿ © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են: