
Հայկ Սահակյան
Գործադիր մարմնի անդամ
Կենսագրություն
Ծնվել է 1982թ. օգոստոսի 23-ին։
2000-2006թթ․ սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի կոչում: 2006-2008թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
2003-2004 թթ. աշխատել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտում (ՄԻԺԻ)՝ որպես մոնիթորինգային խմբի ղեկավար, այնուհետև՝ ծրագրերի համակարգող
2005-2006թթ. հանդիսացել է Ամերիկյան «Hi-Am» հիմնադրամի բարեգործական միության հայաստանյան մասնաճյուղի տնօրենի օգնական:
2011-2014թթ. աշխատել է հայկական մի շարք լրատվականներում՝ որպես տարածաշրջանային լուրերի խմբագիր, խմբագիր, տնօրեն:
2009-2017թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ որպես տնօրեն, համակարգող:
2018թ.-ից մինչ օրս հանդիսանում է «Prosolutions» ՍՊԸ տնօրեն:
Քաղաքական գործունեություն
2003թ.-ից ներգրավվել է ժողովրդավարության զարագացման, կառավարման ոլորտներում: 2021թ.-ից ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական մի շարք շարժումների:
2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ: 2020թ. կայացած համագումարում վերընտրվել է: