- «Եթե պետությունն ունակ չէ կազմակերպել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, ապա պետության մասին խոսել կարելի է մեծ վերապահումներով». Սուրեն Սահակյանի հարցազրույցը Lragir.am-ինՎարչապետի հետ դեկտեմբերի 30-ին կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք մեր այդ մտահոգությունը և պատասխան ստացել, որ հունվարի 11-ին քննարկվելու են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ ներառված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կետի մասին հարցերը, ինչը հետագայում նա հայտնեց իր կամ իր խոսնակի հայտարարությունների տեսքով։
- «Հաջորդ պատերազմի փոխարեն» կամ «ինչպես չկորցնել պետությունը». Միքայել Նահապետյանի հոդվածը «Հետք»-ում:Աշխարհի ցանկացած ժողովրդի կապում է ինչ-որ գաղափար կամ համաձայնութունների շարք: Էթնիկ, լեզվական, կրոնական, մշակութային նույնությունը արդի աշխարհում դարձել է ո՛չ պարտադիր ու ո՛չ էլ բավարար պայման:
- ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի։ Կարդալ ավելին:
- Փաշինյանն իր ուղիղ եթերով Ջերմուկում ոչ ոքի չէր համոզել. Միքայել ՆահապետյանՄարդիկ, միևնույնն է, շարունակում են վստահ լինել, որ կկայացվի ժողովրդի ցանկություններից, համոզմունքից ու արդարացի պահանջից բխող որոշում, որ կառավարությունը, որը ժողովրդի ուղիղ ցանկությամբ ու իշխանությամբ է եկել ու դարձել կառավարություն, կկայացնի այդ տրամաբանությունից բխող որոշում: Կարդալ ավելին:
- Փաշինյանի փաստարկները ոչ միայն համոզիչ չէին, այլ նաև շատ վիճահարույց էին, որոշ դեպքերում՝ մանիպուլյատիվ. Գարեգին ՄիսկարյանՓաշինյանը վստահեցնում էր, որ շահագործման դեպքում լինելու է խիստ վերահսկողություն, և խախտում հայտնաբերելու պարագայում հանքի շահագործումը դադարեցվելու է, սակայն բաց է մնում ամենակարևոր հարցի պատասխանը՝ ո՞վ է կրելու հանքի ռեկուլտիվացիոն ծախսերը, ո՞վ պիտի փոխհատուցի Լիդիանի խոստացած և պետության կողմից չհավաքագրված հարկերը, ինչպե՞ս է լուծվելու գործազուրկ դարձած հանքի աշխատողների աշխատատեղերի հարցը։ Կարդալ ավելին:
- Բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են. Սուրեն ՍահակյանԿառավարող ուժին շատերն են աջակցել, ոմանք վերապահումներով, ավանսով վստահության քվե տալով, ոմանք՝ անվերապահ։ Եվ ահա, ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին ուսումնասիրություն, որը կարդալով պարզվում է, որ հանքի շահագործումը մեծ վտանգներ է պարունակում։ Այս համատարած բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ աճպարարական հնարքներով հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են։ Կարդալ ավելին:
- «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարությունը Ամուլսարի հանքի վերաբերյալԾանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել, ամբողջ ուսումնասիրությունը լի է հակասություններով և կարող է ձեռնածության տեղիք տալ։
- Ազդակիր համայնքի կամքից է կախված. եթե նրանք չուզեն, ապա այնտեղ հանք չի շահագործվի. Սուրեն ՍահակյանԵս ուզում եմ հիշեցնել, որ երբ Գյումրիից քայլերթը սկսվում էր, 13 հոգի էին, որոնք հետո դարձան հարյուր հազար կամ ավելի շատ: Հզորը մարդկանց քանակով չի որոշվում, հզորը հարցադրմամբ ու դրա արդարությամբ է որոշվում:
- Ջերմուկցիների առողջ ապրելու իրավունքը գերակա պետէ է լինի ցանկացած կազմակերպության շահերի նկատմամբ. Սուրեն ՍահակյանԲոլորը սպասում էին ELARD կազմակերպության՝ Ամուլսարի շահագործման մասին գնահատականին: Կարդալով եզրակացությունը՝ տպավորություն է ստեղծվում, որ դա ոչ թե Ամուլսարի հանքի շահագործման մասին գնահատական է, այլ՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին Լիդիանի ներկայացրած տվյալների գնահատական:
- Կառավարությունը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել, բայց կառավարող ուժի տարբեր անդամներ արդեն արտահայտվում են ի շահ հանքի շահագործման. Սուրեն ՍահակյանԿառավարությունը պետք է ապահովի իր երկրի քաղաքացիների անօտարելի իրավունքների իրացումը ու նրանց շահերի լավագույն սպասարկումը։
- Կառավարությունը հոգեբանորեն պատրաստվել է, որ երևակայական դատարանում երևակայական պարտությո՞ւն է կրելու. Միքայել ՆահապետյանԵթե քննչական կոմիտեն, եթե պետական լրատվական գործակալությունը, կառավարող ուժի հետ առնչություն ունեցող պետական և ոչ պետական մեդիա-ռեսուրսները ընտրողական փաստեր են ներկայացնում հաշվետվությունից և այդ հաշվետվությունը գլխի վրա շուռ են տալիս, այսինքն՝ բազմաթիվ ռիսկերի և դրանց կառավարման անհրաժեշտության և փաստերի ոչ բավարարության մասին վկայող եզրակացությունը ներկայացնում են «ամեն ինչ կարգին է» ֆորմատի մեջ, ինձ համար մեծ հարց է ծագում՝ այդ մարդիկ ուզում ե՞ն այդ խնդիրները կառավարեն, թե՞ չէ:
- «Քաղաքացու որոշում» կուսակցության ասուլիսը
- Անցումային արդարադատությունը մարդկանց անցումներում դատելը չէ․ Սուրեն Սահակյան
- Այն մարդիկ, որոնք օգնել են ռեժիմին կայանալ, պետք է պատասխանատվության ենթարկվեն
- Առանց հասարակության լայն շրջանների աջակցության, անցումային արդարադատության ջանքերը դժվար թե հաջողություն ունենան
- Վեթինգի են ենթակա պետական համակարգի բոլոր օղակներն՝ առանց բացառության
- Փոխհատուցման դիմաց՝ համաներում և քաղաքականությունից դուրս գալու դիմաց՝ սեփականության ճանաչում
- Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքըԱմփոփելով երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․ Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով …
- Դիմում ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարներին՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերի քննարկման առաջարկովՀանրային իրազեկում Պարոն Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանի կողմից հղված հրապարակային գրության մեջ կարդում ենք․ «…Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային …
- ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես քաղաքացու համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձՍույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։ Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ …
- Աշխատավորների օրվա առիթով ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել ստեղծարար մարդունՍիրելի՛ աշխատավորներ, Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել ստեղծարար մարդուն, ով իր ազնիվ աշխատանքով արժեք է ստեղծում։ Օրվա խորհուրդը աշխատավորների իրավունքների պաշտպանության կարևորությունը վերահաստատելու մեջ է։ Եվ մենք մեր հավատարմությունն ենք հայտնում աշխատավորական միավորումներին և առանձին աշխատավորներին` իրենց իրավունքների համար մղվող պայքարում։ Անսահման եռանդ և անսպառ …
- Սուրեն Սահակյանի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալՀետևյալ տեսանյութերը հիմք ընդունելով, ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․ 1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ …
- Առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելունԵրեկ՝ 13.03.2019թ․, «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։
- Եթե չկարողանան, ապա մենք ստիպված կլինենք նորից էսկալացիոն ճանապարհներով գնալՉի անցել այն սահմանը, որ ասեմ՝ ինչ ասում են, ամեն ինչ սուտ են ասում։ Ես հույս ունեմ, որ կկարողանան անել այն, ինչն ի սկզբանե եղել է լայն հանրային պայմանավորվածության առարկա։ Եթե չկարողանան, ապա մենք ստիպված կլինենք նորից, համընդհանուր կարգ հաստատելու համար, էսկալացիոն ճանապարհներով գնալ։ ՔՈ ՍԴԿ մամուլի խոսնակ Միքայել Նահապետյան
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունը«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկվող նախագծի մշակման հիմքում դրված է եղել դեռևս ամիսներ առաջ Վարչապետի կողմից հնչեցված երկու նպատակ։
- Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Ջերմուկ համայնքի բնակիչներինՄենք ուշադրությամբ հետևում ենք Ջերմուկ համայնքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում համայնքի 3000 բնակիչների կամարտահայտությունն ի կատար ածելուն ուղղված ավագանու գործողություններին:
- Այսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասինԱյսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին։ Տեքստը՝ ստորև։ ՀՀ գլխավոր դատախազ՝ պարոն Ա. Դավթյանին Հ ա ղ ո ր դ ո ւ մ հանցագործության մասին 2018 թվականի դեկտեմբերի 13-ին տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել եմ Ձեզ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն 2018 թվականի դեկտեմբերի 02-ին Գյումրի քաղաքում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժանորեն ծեծելու և …
Continue reading “Այսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին”
- «Քաղաքացու որոշում» կուսակցության ամանորյա ուղերձըՍիրելի քաղաքացիներ, Անցնող տարին լի էր երկար սպասված իրադարձություններով։ Մեր խնդիրն է կանգ չառնել և շարունակել նորանոր ձեռքբերումներ ունենալ երկիրն ավելի ժողովրդավարական ու սոցիալական, իրավական ու ինքնիշխան դարձնելու գործում։ Ինչպես նախկինում, այժմ և հետագայում նույնպես մենք յուրաքանչյուրի կողքին ենք, ում համար արդարություն, ազատություն և համերաշխություն արժեքները զուտ գեղեցիկ բառեր չեն։
- «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության վերաբերյալԻ պատասխան մեր կողմից 13.12.2018թ․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված տեղեկատվություն ստանալու հարցման, 18.12.2018թ․-ին ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ստորագրությամբ գրությունը։
- Սահմանադրություն, ուղիղ ժողովրդավարություն․ ՔՈ ՍԴԿ ծրագրային դրույթներ