
Սուրեն Սահակյան
Գործադիր մարմնի անդամ
Կենսագրություն
Ծնվել է 1980թ․ սեպտեմբերի 26-ին Երևանում:
1996-1997թթ․ սովորել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետում, 1997-2001թթ․՝ ԵՊՏՀ-ում, մասնագիտացումը՝ ֆինանսներ։
1998թ.-ից առ այսօր հանդիսանում է անհատ ձեռնարկատեր՝ տպագրական և գրաֆիկ դիզայնի ոլորտում։
Քաղաքական գործունեություն
2013-ից ներգրավված է եղել մի շարք քաղաքացիական շարժումներում («Վճարում ենք 100 դրամ», «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան»)՝ որպես համակարգող կամ մասնակից։ Կազմակերպչական մասնակցություն է ունեցել 2018թ. տեղի ունեցած հեղափոխությանը։
2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարում անցկացված Գործադիր մարմնի անդամների ընտրություններում, ստանալով առավելագույն քվեները, ստանձնել է Գործադիր մարմնի քարտուղարի պաշտոնը։
2018թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը։